Մեր պատմությունը, առաքելությունը և նպատակները
«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը նպատակ ունի ստեղծել մշակութային երկխոսության հարթակ՝ համախմբելով կինոգործիչների և հանդիսատեսի աշխարհի տարբեր անկյուններից։ Մենք հավատում ենք, որ վավերագրական կինոն ունի աշխարհը փոխելու, կարծրատիպերը կոտրելու և մարդկային պատմությունները լսելի դարձնելու անսահման ուժ։
Առաջին անգամ փառատոնը տեղի է ունեցել Երևանում։ (Նշում։ Փառատոնը հիմնադրվել է 2014-ին, առաջին իրադարձությունը 2015-ին)
Փառատոնային աշխարհագրությունն ընդլայնվել է՝ ներառելով Երևանը, Գյումրին և Արագածոտնի մարզի Ուջան գյուղը։
Փառատոնն ամբողջովին անցկացվում էր Ուջանում՝ դառնալով իսկապես գյուղական փառատոն։
Փառատոնը տեղափոխվեց Հայաստանի գեղատեսիլ Լոռու մարզ։
Փառատոնը կանցկացվի Լոռու մարզի Դեբեդ և Դսեղ գյուղերում։
Ապակենտրոնացնել մշակութային կյանքը Հայաստանում, որտեղ մշակութային միջոցառումների ճնշող մեծամասնությունը տեղի է ունենում մայրաքաղաքում։
Հայաստան բերել համաշխարհային լավագույն վավերագրական ֆիլմերը՝ նրա բոլոր տարատեսակներով և դրսևորումներով։
Հնարավորություն ընձեռել գյուղական բնակչությանը՝ անմիջական մարդկային կապեր հաստատելու իրենց կողմից հյուրընկալվող մասնակիցների հետ։
Այլազգի արվեստագետներին ծանոթացնել հայկական մշակույթին՝ առանց զբոսաշրջային շղարշի, և հայ գյուղացու առօրյային։
Նոր հնարավորություններ ստեղծել գյուղացի երեխաների համար՝ կինոդպրոցի և ստեղծագործական աշխատարանների շրջանակում։
Նպաստել ներգնա տուրիզմի զարգացմանը՝ քաղաքային հանդիսականներին և միջազգային հյուրերին փառատոնի վայր բերելով։